Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 2024թվականի օգոստոսի 22-ի N 1329-Ն որոշման պահանջներով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքային ենթակայության մանկապարտեզների նոր խմբագրությամբ կանոնադրությունները՝ 1) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 1-ի։ 2) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 2-ի։ 3) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 3-ի։ 4) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 4-ի։ 5) «Արարատ համայնքի Արարատ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 5-ի։ 6) «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 6-ի։ 7) «Արարատ համայնքի Սուրենավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 7-ի։ 8) «Արարատ համայնքի Արմաշ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 8-ի։ 9) «Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 9-ի։ 10) «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 10-ի։ 11) «Արարատ համայնքի Երասխ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ։-ի՝ համաձայն հավելված 11-ի։ 2․Ուժը կորցրած ճանաչել Արարատ համայնքի ավագանու 29․06․2022թ․ «ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 71, 08.12.2022թ․ «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 146 և 11․04․2023թ․«ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ , ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ , ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 75-Ա որոշումները։
3․Հանձնարարել Արարատ համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրեններին՝ սկսել նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունների Պետռեգիստրում գրանցելու գործընթացը: |