29.03.23
Հայտարարություն
|
Սիրելի կանայք Կանանց միամսյակի շրջանակներում Արարատի համայնքապետարանի և «Ջի Թի Բի ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ և վերջինիս հովանավորությամբ ս/թ ապրիլի 4-ին, ժամը՝ 11:00-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում տեղի կունենա կանանց վերարտադրողական համակարգի խնդիրների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն՝ Պտղաբերության կենտրոնի բժշկուհի Տաթևիկ Համբարձումյանի մասնակցությամբ: Խորհրդատվությանը կարող են ներկա գտնվել համայնքաբնակ՝ 20-42 տարեկան բոլոր այն կանայք (անկախ ընտանեկան կարգավիճակից) ովքեր ուզում են հաղթահարել անպտղությունը և զգալ մայրանալու բերկրանքը։
|
|
28.03.23
Պետական պարգևներ են հանձնվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների ընտանքիներին
|
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Արարատի մարզից զոհված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն։Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապհովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողություններում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար «Մարտական ծառայության» հետմահու շքանշանները հերոսների հարազատներին հանձնեցին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու ՊՆ ներկայացուցիչները։«Մարտական ծառայության» հետմահու շքանշանով պարգևատրվեցին նաև Արարատ համայնքում ծնված քաջորդիներ՝Տիգրան Անդրանիկի Տեր-ԱռաքելյանըՇավարշ Հունանի ՄարգարյանըՄեր այսօրվա լինելիության համար մենք ձեզ ենք պարտական…Ձեր ...
Մանրամասն |
|
17.03.23
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ԵՐԿՐԻ ԺԱՄԻՆ
|
Անջատի’ր լույսերը։ Նվիրիր մեկ ժամ երկրին։Մարտի 25-ին, ժամը՝ 20:30-ին պատրաստվենք միանալու միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ մեկ ժամով անջատելով էլեկտրականությունը և համախմբվելով պայքարելու կլիմայի փոփոխության դեմ։«Երկրի ժամը» վայրի բնության Համաշխարհային հիմնադրամի կողմից կազմակերպված միջազգային խոշոր ակցիա է, որը անցկացվում է ամեն տարի մարտ ամսվա վերջին շաբաթ օրը և կոչ է անում բոլորին, այդ թվում անհատներին, կազմակերպություններին և ընկերություններին, մեկ ժամով անջատել լույսը և ոչ կենսական կարևովորություն ունեցող էլեկտրասարքավորումները:Այդ ժամանակահատվածում նույնպես անջատվում է ամենահայտնի շենքերի և հուշարձանների լուսավորությունը ողջ աշխարհում ։Այսօր «Երկրի ժամը» ...
Մանրամասն |
|
16.03.23
Հանրային լսում
|
Սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արարատ քաղաքի արվեստի և մշակույթի կենտրոնում տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Նոյակերտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ (I-ին փուլ)
|
|
15.03.23
Նոր գազատարի կառուցման աշխատանքները շարունակվում են
|
2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով շարունակվում են Սուրենավան, Արմաշ Երասխ գազատարի կառուցման աշխատանքները՝ ընդհանուր 17 կմ երկարությամբ: Այս պահին աշխատանքները ընթանում են Սուրենավան բնակավայրի տարածքում։ Գազատարի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝334 մլն ՀՀ դրամ է։
|
|
15.03.23
Նախադեպը չունեցող նախաձեռնություն խոշորացված Արարատ համայնքում
|
Արարատի համայնքապետարանի նախաձեռնությամբ, ապրիլի 7-ին Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում անցկացվելու է մեծ ցուցահանդես-վաճառք «Կինը և բնությունը» խորագրով՝ նվիրված կանանց միամսյակին և գարնան զարթոնքին։Միջոցառում, որը կարող է մեկտեղել գեղեցիկը, շնորհալին և բացահայտել նոր տաղանդներ մեր համայնքում։Նախաձեռնությանը կարող են մասնակցել նրանք՝ ովքեր սիրում են ստեղծագործել (նկարներ, գոբելեններ, շյուղագործ ու հելունագործ աշխատանքներ, խեցեգործական արտադրանք և այլն)՝ առանց տարիքային սահմանափակման։Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝093 11 42 70՝ գրանցվելով մինչև սույն թվականի մարտի 19-ը։Ցուցահանդեսի ողջ ընթացքը ուղեկցվելու է երգով, պարով, երաժշտությամբ, ...
Մանրամասն |
|
15.03.23
Համայնքային գույքը վնասելու համար կտուգանվեն
|
2021-2022 թվականների համապատասխան բարեկարգման ծրագրերով սալիկապատվել և բարեկարգվել է Արարատ քաղաքային զբոսայգու ամբողջ տարածքը, վերանորոգվել է շատրվանը, փոխվել են նստարանները,անցկացվել է ոռոգման ցանց և նոր լուսավորության համակարգ, ինչպես նաև զբոսայգու ամբողջ տարածով տեղադրվել են տեսահսկման համակարգեր։ Հարգելի բնակիչներ Խնդրում և հորդորում ենք լինել ավելի բարեխիղճ և չվնասել այգու գույքը, ուշադիր լինել ձեր երեխաների հանդեպ, ովքեր վնասում են այգում տեղադրված նստարանները, աղբամանները և էլեկտրական սյուների էլեկտրական սարքավորումները՝ հակառակ դեպքում ցանկացած նմանատիպ դրսևորում կպատժվի օրենքի ողջ խստությամբ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |