31.03.25
«Կինը և բնությունը» ցուցահանդես-վաճառք
|
 Հարգելի՛ արարատցիներ,  Տեղեկացնում ենք ձեզ, որ «Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը մեր համայնքում ավանդույթի վերածելով, այս տարի նույնպես, նույն ձևաչափով կունենա իր տրամաբանական շարունակությունը մեր համայնքում՝ ստեղծելով նոր հարթակներ ճանաչելու և գնահատելու շնորհալին և տաղանդավորը։  Միջոցառումը տեղի կունենա ս/թ ապրիլի 5-ին, ժամը՝ 11։00-ից Վ․ Սարգսյանի անվան հրապարակում։  Սիրով հրավիրում ենք բոլորիդ։
|
|
28.03.25
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր
|
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։ Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։ Ծրագրով ...
Մանրամասն |
|
26.03.25
«Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդես
|
 Տեղեկացնում ենք, որ  Ս/թ Ապրիլի 18, 19, 20  12:00-20:00  Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում (Ոսկերիչների 1) տեղի կունենա «Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ և նպատակ ունի մեկ հարթակում միավորել ոլորտի առաջատար ընկերություններին և ներկայացնել տնտեսվարողների համար շահավետ լուծումներ։  Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև 
|
|
25.03.25
Արարատ քաղաքում տեղի ունեցավ դասական համերգ
|
Երեկ՝ մարտի 24-ին, «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համատեղ և Արարատի համայնքապետարանի աջակցությամբ Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ դասական համերգ։Համերգի ընթացքում Արամ Խաչատրյան տրիոյի երաժիշտները՝ Արմինե Գրիգորյանը (Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր), Կարեն Շահգալդյանը (միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար) և Սոնա Բարսեղյանը (միջազգային մրցույթների դափնեկիր) ներկայացրեցին հատվածներ աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Երջանկություն», «Սպարտակ» և «Գայանե» ...
Մանրամասն |
|
25.03.25
Կայացավ Արարատ համայնքի ԱՌԿ խորհրդի առաջին նիստը։
|
Այսօր Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արարատ համայնքի աղետների ռիսկի կառավարման /ԱՌԿ/ խորհրդի 1-ին նիստը։ Նիստին ներկա էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՀՓՋ հրամանատար, փոխգնդապետ Ա․ Բաբագուլյանը, հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Հ․ Հարությունյանը, Արարատ համայնքի ԱՌԿ խորհրդի անդամներ, ԱՌԿ ոլորտային պատասխանատուներ։ Քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և ջերմաստիճանի բարձրացման հետ կապված հրդեհների աճի, դրանց կանխարգելման, թափառող շների քանակի ավելացման դեմ իրականացվող միջոցառումների, համայնքի որոշ բնակավայրերի սելավատարների մաքրման հետ կապված հարցեր։
|
|
21.03.25
Մեկնարկում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիրը
|
Հարգելի՛ քաղաքացինե՛ր, «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:Ծրագրով 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։2025 թվականին Կառավարությունը, բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու ...
Մանրամասն |
|
20.03.25
Իրազեկում
|
Հաշվի առնելով վերջին ժամանահատվածում խոզանների այրման դեպքերի քանակի ավելացումը՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսահոլովակը հետագա վտանգներից խուսափելու համար։ Տեսահոլովակը կարող եք դիտել հետևյալ հղմամբ․
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |