Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 191
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 2024թվականի օգոստոսի 22-ի N 1329-Ն որոշման պահանջներով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքային ենթակայության մանկապարտեզների նոր խմբագրությամբ կանոնադրությունները՝
1) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի՝  համաձայն հավելված 1-ի։
2) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 2-ի։
3) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 3-ի։
4) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 4-ի։
5) «Արարատ համայնքի Արարատ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 5-ի։
6) «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 6-ի։
7) «Արարատ համայնքի Սուրենավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 7-ի։
8) «Արարատ համայնքի Արմաշ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 8-ի։
9) «Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 9-ի։
10) «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ համաձայն հավելված 10-ի։
11) «Արարատ համայնքի Երասխ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ։-ի՝ համաձայն հավելված 11-ի։
2․Ուժը կորցրած ճանաչել Արարատ համայնքի ավագանու  29․06․2022թ․ «ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 71, 08.12.2022թ․ «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 146 և 11․04․2023թ․«ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ , ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ , ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 75-Ա որոշումները։

3․Հանձնարարել Արարատ համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրեններին՝ սկսել նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունների Պետռեգիստրում գրանցելու գործընթացը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(63.30 Կբ)
(40.46 Կբ)
(155.50 Կբ)
(155.50 Կբ)
(59.07 Կբ)
(152.00 Կբ)
(154.00 Կբ)
(57.25 Կբ)
(154.50 Կբ)
(136.00 Կբ)
(153.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner