Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Արարատի մարզպետի 2025 թվականի դեկտեմբերի 20-ի N01//08177-2024 գրությունը և «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված մեքենաների գնահատման արդյունքները ՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է 1․Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ CHEVROLET NIVA 212300-55 մակնիշի, 024 СМ 61 համարանիշի, 2015թ․ թողարկման, TOYOTA COROLLA 1.6 մակնիշի, 071 СN 61 համարանիշի, 2014թ․ թողարկման, NISSAN SUNNY 1.5 մակնիշի, 025 СМ 61 համարանիշի, 2012թ․ թողարկման, VAZ 21214-120-40 մակնիշի,377 СN 61 համարանիշի, 2013թ․ թողարկման, VAZ21214 մակնիշի, 020 CM 61 համարանիշի, 2008թ․ թողարկման ,VAZ21214-126-20 մակնիշի, 075 DF 61 համարանիշի, 2008թ․, NISSAN SENTRA 1.8 մակնիշի, 073 CN 61 համարանիշի, 2014թ․ թողարկման, ԳԱԶ-3102-801 մակնիշի, 023 CM 61 համարանիշի, 2008թ․ թողարկման ավտոմեքենաները։
2․Ավտոմեքենաների մեկնարկային գինը սահմանել «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքը՝ /Հավելված 1, Հավելված 2, Հավելված 3, Հավելված 4 և Հավելված 5,Հավելված 6,Հավելված 7,Հավելված 8 կցվում են/, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
4․ Աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդի մեկնարկային գինը նվազեցնել 10%-ի չափով՝ յուրաքանչյուր լոտի համար, բայց ոչ պակաս քան յուրաքանչյուր լոտի 50%-ի չափով։ |