Նպատակ |
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Համաձայն ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի, հիմք ընդունելով 2021թվականի դեկտեմբերի5-ին կայացած Տեղական կառավարման մարմինների արտահեերթընտրությունների արդյունքները՝ կազմավորվեց Արարատ խոշորացված համայնքը (այսուհետ՝ Արարատ համայնք), որի կազմում ընդգրկված են՝ Արարատ քաղաքը /կենտրոն/, Արարատ, Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ, Լանջառ,Զանգակատուն բնակավայրերը։Նշված բնակավայրերից Զանգակատուն, Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ, Լանջառ (Ուրցալանջ) բնակավայրերը սահմանամերձ են (ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 713 որոշում);Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը ընտրվում են 5տարի ժամկետով: Համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը։Առաջնորդվելով վերոգրյալով մշակվել և ավագանու հաստատման է ներկայացվում Արարատ համայնքի 2022-2026թթ զարգացման հմգամյա ծրագիրը: Սույն հնգամյա ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել . համայնքի ֆինանսական կարողությունները . համայնքի առջև ծառացած ռազմավարական խնդիրները .ֆինանսական այլ աղբյուրներ գտնելու և բարերարների կողմից համայնքում կատարվելիքներդրումները . համապատասխան ծրագրերի իրականացում դուստր կազմակերպությունների միջոցով . համայնքում առկա ռեզերվները, ռիսկերը /վտանգները /: Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի էությունը պայմանավորվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատանքային կարողություններով, արհեստավարժությունով, ներկայացվելիք առաջարկություններով,համայնքի առկա ռեսուրսային /մարդկային, ֆինանսական, գույքային, տեխնիկական, համայնքի տարածքում գործող արտադրական ձեռնարկությունների հնարավորինս աջակցությունների, առկա ռեզերվների և այլն/ հնարավորություններով, համայնքային ծրագրերի իրականացման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությամբ, ինչպես նաև այն իրողությամբ, որ Արարատ համայնքն ունի անհետաձգելի լուծում պահանջող մի շարք խնդիրներ: Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում հնարավորինս հաշվի են առնվել նաև համայնքի տարածքում տնտեսական գործունեության խրախուսմանն ուղղված առկա հնարավորությունները, տնտեսական տարբեր ճյուղերի զարգացման, հատկապես՝ արտադրության կազմակերպման ընդլայման, նոր արտադրակատեսակների հիմնման, առևտրի և սպասարկման ոլորտի ընդլայնման, փոքր և միջին բիզնեսի զարգացման և հանրապետությունում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերով Արարատ համայնքում ներդնելու հնարավորությունը: Համայնքի զարգացման հնգամյա սույն ծրագիրը մշակելիս նպատակ էդրվել հետևողականորեն բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով աստիճանաբար լուծել համայնքում առկա հիմնախնդիրները և բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսականպայմանները:Համայնքի զարգացման հնգամյա սույն ծրագիրը դիտարկելով որպես համայնքի ռազմավարական պլանավորման և մասնակցային կառավարման կարևորագույն միջոց՝ հաշվի է առնվել, որպեսզի այն հնարավորինս համահունչ լինի գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության ռազմավարական, ինչպես նաև Արարատի մարզային ու տարածաշրջանային զարգացման ծրագրերին՝ ակնկալելով Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի, կազմակերպությունների և շահագրգիռ այլ անձանց լիակատար փոխըմբռնում համայնքի հնգամյա սույն ծրագրում ներկայացված խնդիրների առնչությամբ և արդյունավետ համագործակցություն դրանց լուծման գործում: Համայնքի զարգացման, բնակչության սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման, սոցիալ-մշակութային քաղաքականության և բարեկեցության մակարդակի բարձրացման նպատակով համայնքի զարգացման հնգամյա սույն ծրագիրը պետք է լինի աշխատակազմի մասնագետներիև պատասխանատու բոլոր աշխատողների հիմնական և մշտական աշխատանքային փաստաթուղթ: |