2025 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան 34 հասցեում գտնվող Արարատի համայնքապետարանում տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք:
Աճուրդի է ներկայացվում.
1. Արարատ քաղաքի Սպանդարյան 6/15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0014-0129 կադաստրային ծածկագիրը կրող 0.00615 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս,սահմանված է մեկնարկային գին՝ 670000 ՀՀ դրամ:
2. Արարատ քաղաքի Արարատյան զանգված 20 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0050-0014 կադաստրային ծածկագիրը կրող 1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, սահմանված է մեկնարկային գին՝ 42800000 ՀՀ դրամ:
3. Արարատ գյուղի Ա.Գրիբոյեդովի փողոց 1-ին նրբանցք 5/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0025-0121 կադաստրային ծածկագիրը կրող 0.11654 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը, սահմանված է մեկնարկային գին՝ 4420000 ՀՀ դրամ:
4. Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0603-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.2211 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, սահմանված է մեկնարկային գին՝ 1390000 ՀՀ դրամ:
5. Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-019-0191-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0.07354 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող, սահմանված է մեկնարկային գին՝ 420000 ՀՀ դրամ:
6. Սուրենավան բնակավայրի Արցախի փողոց 40/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-086-0028-0129 կադաստրային ծածկագիրը կրող 0.00745 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, սահմանված է մեկնարկային գին՝ 200000 ՀՀ դրամ:
7. Պարույր Սևակ բնակավայրի 1-ին փողոց 1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-078-0039-0018 կադաստրային ծածկագիրը կրող 0.18849 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, սահմանված է մեկնարկային գին՝ 1040000 ՀՀ դրամ:
Նշված հողատարածքների համար սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Տվյալ հողամասերը ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, հողամասերի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /