Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հովածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ 2-4 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի N 01/06929-2025 գրությունը, Արարատ համայնքի ավագանին. 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատ 7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 09 որոշումն ուժը կորցրած ճանաչել: 2.Հաստատել Արարատ քաղաքային բնակավայրը ներառող Արարատ 7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները և նախագծման առաջադրանքը՝ համաձայն հավելվածի։ 3.Գլխավոր հատակագծով սահմանված` հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համարել փոփոխված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասի դրույթի պահանջի ապահովման պայմանով և «Հողերի օգտագործման սխեման (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիան)» գծագրին) և նրանում սահմանված կառուցապատման փուլերին համապատասխան, համաձայն հավելվածի: 4.Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումներն` ըստ սահմանված հերթականության և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերին համապատասխան` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |