17.10.25
ԱՅՍՕՐ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
|
2023 թվականին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին որոշում է ընդունվել ամեն տարի հոկտեմբերի 17-ին աշխարհում նշել Ոչ նյութական մշակութային արժեքների միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրաձայնել և պահպանել այն ավանդույթները, գիտելիքները, արհեստներն ու մշակութային դրսևորումները, որոնք փոխանցվում են սերունդներին և կազմում են յուրաքանչյուր ժողովրդի ինքնության անբաժանելի մասը։Հայաստանը ևս հարուստ է ոչ նյութական մշակութային ժառանգությամբ՝ պարարվեստ, երգարվեստ, բանահյուսություն, ժողովրդական արհեստներ, տոնական սովորույթներ և ծեսեր։ Դրանք մեր ժողովրդի հոգևոր կոդն են, որը պահպանելու և սերունդներին փոխանցելու պարտականությունը յուրաքանչյուրիս սրտի պարտքն է։ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ ...
Մանրամասն |
|
14.10.25
Արմաշ բնակավայրում ևս մեկ փողոցի ասֆալտապատում ավարտվեց։
|
Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Անկախության փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
08.10.25
Գտի՛ր աշխատանք Երևանում և մարզերում։
|
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 20.06.2025թ. N825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»: Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը: Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Աշխատանք փնտրողը հարթակի ...
Մանրամասն |
|
06.10.25
Մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։
|
Խորը վշտով տեղեկացանք, որ մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։ Հայկ Հայկյանը իր գործունեությամբ զգալի ներդրում է ունեցել Արարատ քաղաքի զարգացման գործում՝ ծառայելով համայնքին՝ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ։ Արարատի համայնքապետարանի աշխատակազմը խորապես ցավում է տեղի ունեցածի համար և սրտանց ցավակցում է Հայկ Հայկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու համաքաղաքացիներին՝ մաղթելով ոգու տոկունություն և ուժ այս ծանր կորստի պահին։ Թող հավերժ լինի նրա հիշատակը։
|
|
29.09.25
Ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։
|
Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Հանրապետություն փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
19.09.25
Ասֆալտապատման աշխատանքներ սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրում։
|
Արարատ համայնքի սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրի Հաղթանակ և Կ.Մկրտչյան փողոցներում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 106 200 000 ՀՀ դրամ)։
|
|
17.09.25
Շինարարական եռուզեռը՝ քաղաքային առօրյա...
|
Լայն թափով սկսվել են Արարատ համայնքի Արարատ քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |