Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի,Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010 թվականի թիվ 16-Ն որոշման 9-րդ և 14-րդ կետերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թվականի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի ը/ենթակետի, ինչպես նաև առաջնորդվելով Արարատ համայնքի ավագանու 21.04.2022 թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի համար տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին» թիվ 49 որոշման պահանջներով ,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարության 19 փետրվարի 2025 թվականին տրված N L-764 լեռնահատկացման ակտը , N ՇԱԹ-29/764 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը ,հաշվի առնելով «ՇԻՆ ՏՐԱՎԵՐՏԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին,Արարատ քաղաքի 5 հողամաս հասցեում գտնվող Արարատ քաղաքի կադաստրային քարտեզի 03-002-0683-0025 ծածկագրի 1.68356 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության,ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը առանց մրցույթի մինչև ------- թվականը տրամադրել « ՇԻՆ ՏՐԱՎԵՐՏԻՆ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանքարդյունահանման և ընդերքօգտագործման նպատակով,առաջնորդվելով օրենքով սահմանված կարգով: 2.Վարձավճարի չափ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կադաստրային արժեքի 4 % չափով 1 հա-ի համար: |