08.10.25
Գտի՛ր աշխատանք Երևանում և մարզերում։
|
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 20.06.2025թ. N825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»: Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը: Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Աշխատանք փնտրողը հարթակի ...
Մանրամասն |
|
06.10.25
Մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։
|
Խորը վշտով տեղեկացանք, որ մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։ Հայկ Հայկյանը իր գործունեությամբ զգալի ներդրում է ունեցել Արարատ քաղաքի զարգացման գործում՝ ծառայելով համայնքին՝ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ։ Արարատի համայնքապետարանի աշխատակազմը խորապես ցավում է տեղի ունեցածի համար և սրտանց ցավակցում է Հայկ Հայկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու համաքաղաքացիներին՝ մաղթելով ոգու տոկունություն և ուժ այս ծանր կորստի պահին։ Թող հավերժ լինի նրա հիշատակը։
|
|
29.09.25
Ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։
|
Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Հանրապետություն փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
19.09.25
Ասֆալտապատման աշխատանքներ սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրում։
|
Արարատ համայնքի սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրի Հաղթանակ և Կ.Մկրտչյան փողոցներում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 106 200 000 ՀՀ դրամ)։
|
|
17.09.25
Շինարարական եռուզեռը՝ քաղաքային առօրյա...
|
Լայն թափով սկսվել են Արարատ համայնքի Արարատ քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
17.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․  Նկարիր  Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը  Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։  «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում «Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․  ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,  նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,  բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։  Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։
|
|
16.09.25
Հաշվետվողականությունը՝ աշխատանքի թափանցիկություն...
|
Արարատ համայնքի Ավշար բնակավայրում ավարտվել են Ա.Գալոյան և Գ.Պետրոսյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 81 300 000 ՀՀ դրամ)։ Բնակավայրում ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |