Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներվ՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Արարատ համայնքի ավագանու 2024թվականի նոյեմբերի 12-ի «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025Թ. ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 215-Ա որոշման Հավելված 2-ի «Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ» բաժնում ավելացնել խմբակցության գործավարի 1 /մեկ/ հաստիք՝ դրույքաչափը սահմանելով 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։ 2․Հաստատել 2025թվականի համար Հայաստանի Հանրապետության Արարատի համայնքապետարանի աշխատակազմի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն կից հավելված 2-ի: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|