Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Գոհար Բալոյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Գոհար Բալոյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-015-0452-0025 կադաստրային ծածկագիրը կրող 2.40651 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի՝ անասնաշենք կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |