Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով. Արարատ համայնքի ավագանին որոշում է ՝ 1․ «Արարատ քաղաքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Արարատ համայնքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ 2. Հաստատել «Արարատ համայնքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ /կցվում է/: 3․ Հանձնարարել կազմակերպության տնօրենին՝ 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։ |