Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով` ավագանին որոշում է՝ 1.Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 71640000/յոթանասունմեկ միլիոն վեց հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ արժողությամբ 2400 մետր,Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 16680000 /տասնվեց միլիոն վեց հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ արժողությամբ 550 մետր,Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում 13080000/տասերեք միլիոն ութսուն հազար/ ՀՀ դրամ արժողությամբ 500 մետր ոռոգման համակարգերը անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ հանձնել «Արարատ» ջրօգտագործողների ընկերությանը՝ նշված բնակավայրերում ոռոգում իրականացնելու նպատակով: 2.Համայնքի ղեկավարին՝ «Արարատ» ջրօգտագործողների ընկերության հետ կնքել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր։
|