Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունվարի քսանյոթի թիվ 2/փ-32 դրական եզրակացությունը,հաշվի առնելով քաղաքացի՝ Աշոտ Աբրահամյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի գյուղ Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի՝ Աշոտ Աբրահամյանի սեփականություն հանդիսացող, 03-019-0237-0115 կադաստրային ծածկագիրը կրող 1.11874 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության(0.0584 հա բազմամյա տնկարկ,0.0416 հա վարելահող) հողամասից 0.1 հա հատվածի նպատակային նշանակությունը փոխադրել՝բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի՝բնակելի տան կառուցման համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |