Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 2/փ-203 դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է.
1.Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 03-019-0102-0001 կադաստրային ծածկագիրը կրող 0.37453 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել՝ հատուկ նշանակության հողերի։ 2.Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 03-019-0102-0001 կադաստրային ծածկագիրը կրող 0.37453 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: 3.Վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքը պետական գրանցում ստանալու պահից: 4.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը |