Հայտարարությունների քանակը`
262
|
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Համաս Մկրտչյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/04/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/04/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Արարատի համայնքապետարանը 2026թ.մայիսի 06-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական եվ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ: Մրցույթի է ներկայացվում՝ 1.Լոտ ծածկագիր 03-043-0171-0009 19.47 հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայր Զանգակատուն բնակավայրում, 10 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 5000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով: 2.Լոտ ծածկագիր 03-043-0173-0003 14.2404 հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայր Զանգակատուն բնկավայրում, 10 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 3000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 3.Լոտ ծածկագիր 03-043-0090-0001 9.93034 հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայր,խոտհարք Զանգակատուն բնակավայրում, 10 տարի ժամկետով ,մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 3000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 4.Լոտ ծածկագիր 03-043-0176-0001 11.05493 հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայր,խոտհարք Զանգակատուն բնակավայրում, 10 տարի ժամկետով մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 3000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 5.Լոտ ծածկագիր 03-043-0172-0072 47.68273 հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայր,խոտհարք Զանգակատուն բնակավայրում, 10 տարի ժամկետով ,մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 3000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 6.Լոտ ծածկագիր 03-043-0185-0024 2.65868 հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայր Զանգակատուն բնակավայրում, 10 տարի ժամկետով մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 4000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 7.Լոտ ծածկագիր 03-013-0561-0105 2.72386 հա պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս Ավշար բնակավայրում, 10 տարի ժամկետով մեկնարկային գինը՝ 1330320 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 8. Լոտ ծածկագիր 03-015-0050-0088 1.19296 հա համայնքային սեփականություն հանդիսացող /գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս գ.Արարատ բնակավայրում, 25 տարի ժամկետով մեկնարկային գինը՝ 448010 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 9. Լոտ ծածկագիր 03-015-0050-0084 0.23586 հա համայնքային սեփականություն հանդիսացող /գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս գ.Արարատ բնակավայրում, 25 տարի ժամկետով մեկնարկային գինը՝ 88580 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 10. Լոտ ծածկագիր 03-042-0132-0001 0.6582 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողամաս Երասխ բնակավայրում, 25 տարի ժամկետով մեկնարկային գինը՝ 15000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նելլի Հովհաննիսյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/03/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/04/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մ․ Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 0.44 դրույքով դաստիարակի թափուր աշխատատեղը համալրելու համար:
Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ․թիվ 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տվյալ թափուր պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։
Մրցույթին մասակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝
1.դիմում /Ձև1/ ,
2. կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/ ,
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/առկայության դեպքում/ ,
5. ինքնակենսագրություն /Ձև 4/,
6. մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7.այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են www.araratcity.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 17․03.2026թ-ից մինչև 13.04.2026թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-16:00-ը՝ հետևյալ հասցեով՝ քաղաք Արարատ, Չարենցի 8։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 17-ին ժամը 11։00–ին «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մ․Գորգիսյանի անվանթիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Արարատ համայնք, ք. Արարատ, Չարենցի 8:
Էլեկտրոնային հասցե՝ ararat.tiv2@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 093-52-58-18 հեռախոսահամարով:
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Համաս Մկրտչյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/03/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/04/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2026 թվականի ապրիլի 17-ին ժամը 11:00-ին Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան 34 հասցեում գտնվող Արարատի համայնքապետարանում տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում. 1.ք.Արարատ Ա.Իսահակյան 23/1 հասցեում գտնվող 03-002-0010-0101 կադաստրային ծածկագիրը կրող 0.000091 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս,մեկնարկային գին՝30000 ՀՀ դրամ: 2.ք.Արարատ Խ.Աբովյան 1/19 հասցեում գտնվող 03-002-0002-0356 կադաստրային ծածկագիրը կրող 0.00588 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, մեկնարկային գին՝630000 ՀՀ դրամ: 3. ք.Արարատ Աղբյուր Սերոբի 12/2 հասցեում գտնվող 03-002-0019-0125 կադաստրային ծածկագիրը կրող 0.00274 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, մեկնարկային գին՝900000 ՀՀ դրամ: 4. Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0909-0004 կադաստրային ծածկագիրը կրող 0.21256 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատես, մեկնարկային գին՝1320000 ՀՀ դրամ: 5. Պարույր Սևակ բնակավայրի 1-ին փողոց 2/2 հասցեում գտնվող 03-078-0002-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0.0495 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, մեկնարկային գին՝300000 ՀՀ դրամ: 6.Պարույր Սևակ բնակավայրի 4-րդ փողոց 24/2 հասցեում գտնվող 03-078-0009-0064 կադաստրային ծածկագիրը կրող 0.10649 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, մեկնարկային գին՝600000 ՀՀ դրամ: Նշված հողատարածքների համար սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը,մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ: Տվյալ հողամասերը ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում,ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,հողամասերի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին:
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նելլի Հովհաննիսյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/03/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/04/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Արմաշ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 0.75 դրույքով երաժշտության դաստիարակի թափուր հաստիքը համալրելու համար:
Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակի: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ․թիվ 1981-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ Կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/ ,
2.Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ /դիպլոմ/ ,
3.Անձը հաստատող փաստաթուղթ,
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/առկայության դեպքում/ ,
5.Ինքնակենսագրություն,
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են www.araratcity.am կայքում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 10․03․2026թ-ից մինչև 06․04.2026թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ը՝ հետևյալ հասցեով՝ գ․ Արմաշ, Հանրապետության 1։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա ապրիլի 10-ին ժամը 11:00–ին «Արարատ համայնքի Արմաշ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ գ․Արմաշ, Հանրապետության 1։
Էլեկտրոնային հասցե՝ armashmankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 077-16-10-89 հեռախոսահամարով:
|
| | |
|
|
|
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Իլոնա Խաչատուրյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/03/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/03/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սույն թվականի մարտի 13-ին ժամը 16։00-ին ք․ Արարատ, Շահումյան 36 հասցեում գտնվող «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա Արարատ համայնքի հերթական թիվ 2 նիստը։
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Համաս Մկրտչյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
26/02/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
23/03/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Արարատի համայնքապետարանը 2026թ. մարտի 27-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ: Մրցույթի է ներկայացվում՝ 1.Լոտ ծածկագիր 03-015-0450-0053 2 հա մակերեսով խոտհարք, գ. Արարատ, 25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 40000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով: 2.Լոտ ծածկագիր 03-066-0145-0008 0.32571 հա մակերեսով վարելահող, գ.Նոյակերտ,25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 15000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 3. Լոտ ծածկագիր 03-066-0143-0008 0.3032 հա մակերեսով վարելահող, գ.Նոյակերտ,25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 15000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 4.Լոտ ծածկագիր 03-066-0142-0003 0.04194 հա մակերեսով վարելահող, գ.Նոյակերտ,25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 10000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 5.Լոտ ծածկագիր 03-066-0144-0008 0.32746 հա մակերեսով վարելահող, գ.Նոյակերտ,25 տարի ժամկետով, մեկնարկային գինը՝ 15000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
|
| | |
|
|
|
ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Համաս Մկրտչյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/02/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/03/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Արարատի համայնքապետարանը 2026թ. մարտի 13-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ: Մրցույթի է ներկայացվում համայնքային սեփականություն հանդիսացող՝ 1.Լոտ ծածկագիր 03-015-0450-0057 3 հա խոտհարք Արարատ գյուղում, 25 տարի ժամկետով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 60000 ՀՀ դրամ 2.Լոտ ծածկագիր 03-015-0450-0058 5.00184 հա խոտհարք Արարատ գյուղում, 25 տարի ժամկետով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 100000 ՀՀ դրամ 3.Լոտ ծածկագիր 03-019-0228-0006 0.21272 հա կորիզավոր հողամաս Արմաշ գյուղում, 25 տարի ժամկետով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 15000 ՀՀ դրամ 4.Լոտ ծածկագիր 03-015-0502-0001 11.70111 հա արոտավայր Արարատ գյուղում, 25 տարի ժամկետով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 110000 ՀՀ դրամ 5.Լոտ ծածկագիր 03-043-0133-0007 144.90494 հա արոտավայր,վարելահող Զանգակատուն գյուղում, 25 տարի ժամկետով, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 1200000 ՀՀ դրամ Պետական սեփականություն հանդիսացող՝ 6. Լոտ ծածկագիր 03-013-0561-0121 0.3342 հա արոտավայր Ավշար գյուղում, 10 տարի ժամկետով տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 15000 ՀՀ դրամ Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
|
| | |
|
|
|
Վազգեն Սարգսյանի հուշարձանի նախագծի և մանրակերտի ներկայացման բաց մրցույթ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Իլոնա Խաչատուրյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/02/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/03/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Արարատի համայնքապետարանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35 ամյակին ընդառաջ հայտարարում է Վազգեն Սարգսյանի հուշարձանի նախագծի և մանրակերտի ներկայացման բաց մրցույթ
Ընդհանուր տեղեկություն Վազգեն Սարգսյանի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել Սպարապետի ծննդավայրում՝ Արարատ համայնքի Արարատ գյուղի մշակույթի տան դիմացի հրապարակում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2026թ-ի սեպտեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեին և այն ներկայացնել մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող հայտի մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:
Մրցութային պայմաններ 1. Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Վազգեն Սարգսյանին՝ ընդգծելով վերջինիս ռազմահայրենասիրական կերպարը: 2. Ֆիգուրի առանձին մասերը՝ ձեռքերը, իրանը, գլուխը և այլ հատվածներ կա՛մ պետք է համաչափ լինեն՝ արտահայտելով Վազգեն Սարգսյանի մարդաբանական տվյալները, կա՛մ մանրակերտի այլ մտահղացման պարագայում՝ հեղինակը պետք է ներկայացնի իր հղացքի մանրամասները՝ համաձայն կից հայտաձևի: 3. Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը: 4. Արձանի գեղագիտական տեսքը պետք է նախատեսված լինի 360 աստիճանի ցանկացած անկյունից դիտելու համար: 5. Արձանը պետք է լինի բրոնզաձույլ: 6. Ցանկալի է, որ ժեստիկուլյացիան ասոցացվի Վազգեն Սարգսյանի կարիերայի կամ նրա կերպարը լավագույնս ընդգծող դրվագին: 7. Ցանկալի է, որ արձանը/մանրակերտը շարժման տպավորություն ստեղծի:
Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր 1. Լրացված հայտաձև 2. Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ
Ցուցադրությանը ներկայացնելու համար 1. Հուշարձանի մակետ 1:20 մասշտաբով 2. Պլաստիլինից պատրաստված մանրակերտ (ֆիգուրատիվ արձան) 1:7 մասշտաբով: 3. Պլանշետ մոտ 80սմ×80սմ չափի, որի վրա պետք է լինի առաջարկվող հուշարձանի վերաբերյալ մանրամասնություններ մինչև 500 բառի սահմանում, արձանի նկարը, հուշարձանի եռադիրք լուսանկարը, էսքիզային նախագծի տարածական չափերը:
Ժամանակացույց
|
Համաձայն մրցույթի պայմանների՝ պետք է լրացված հայտաձևն ու մանրակերտի լուսանկարներն ուղարկել k.melkonyan@inbox.ru էլ.հասցեին՝
|
Վերջնաժամկետ 02.03.2026թ.-ն ներառյալ
|
|
Հուշարձանի մանրակերտը/ները/, մակետը/ները/ և պլանշետը/ները/ ներկայացնել հանձնաժողովի գնահատմանը
|
06.03.2026թ.մինչև ժամը 12:00-ն
|
|
Հաղթող հայտատուի հայտարարում
|
06.03.2026թ.
|
|
Հուշարձանի իրականացման աշխատանքների ժամանակացույց
|
10.03.2026թ.
15.09.2026թ
|
Աշխատանքները պետք է ներկայացվեն Արարատի համայնքապետարան՝ Արարատի մարզ, ք.Արարատ, Շահումյան 34 հասցեով:
Հավելյալ տեղեկատվություն
Մանրամասների համար զանգահարել Արարատ համայնքի ղեկավարի օգնական Կարեն Մելքոնյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 093029112:
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նելլի Հարությունյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/02/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/02/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սույն թվականի փետրվարի 12-ին ժամը 16։00-ին «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա Արարատ համայնքի 2026թ․ ավագանու թիվ 1 հերթական նիստը։
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Համաս Մկրտչյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/01/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/02/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Արարատի համայնքապետարանը 2026թ. փետրվարի 23-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ: Մրցույթի է ներկայացվում՝ 1.Լոտ ծածկագիր 03-043-0171-0009 19.47 հա արոտավայր, մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 5000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով: 2.Լոտ ծածկագիր 03-043-0173-0003 14.2404 հա արոտավայր,մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 3000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 3.Լոտ ծածկագիր 03-043-0090-0001 9.93034 հա արոտավայր,խոտհարք մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 3000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 4.Լոտ ծածկագիր 03-043-0176-0001 11.05493 հա արոտավայր,խոտհարք մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 3000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 5.Լոտ ծածկագիր 03-043-0172-0072 47.68273 հա արոտավայր,խոտհարք մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 3000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով 6.Լոտ ծածկագիր 03-043-0185-0024 2.65868 հա արոտավայր,մեկնարկային գինը՝ 1 հա-ի համար 4000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով Հողամասեըը տրամադրվում են վարձակալությամբ 10 տարի ժամկետով: Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ: Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Իլոնա Խաչատուրյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/01/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/02/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝
1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-1) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 14․01․2026թ․ N 0024-Ա որոշում/
2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-4) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 14․01․2026թ․ N 0024-Ա որոշում/
3․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-20) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 14․01․2026թ․ N 0024-Ա որոշում/
4․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-22) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 14․01․2026թ․ N 0024-Ա որոշում/
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Համաս Մկրտչյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/01/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/02/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2026թ. փետրվարի 16-ին ժամը 11:00-ին Արարատ քաղաքի Շահումյան 34 հասցեում գտնվող Արարատի համայնքապետարանում տեղի կունենա Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում. Լոտ 1 - « GAZ 3102-583 » մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ, պետհամարանիշ՝ 391 CS 61, սահմանված է մեկնարկային գին՝ 350000 ՀՀ դրամ Լոտ 2 - « CHEVROLET NIVA 212300-55 » մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2015թ,պետհամարանիշ՝ 024 CM 61, սահմանված է մեկնարկային գին՝ 1500000 ՀՀ դրամ Լոտ 3 - « NISSAN SUNNY 1,5 » մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2012թ,պետհամարանիշ՝ 025 CM 61 սահմանված է մեկնարկային գին՝ 1050000 ՀՀ դրամ Լոտ 4 - « VAZ21214-120-40 » մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2013թ,պետհամարանիշ՝ 377 CN 61 , սահմանված է մեկնարկային գին՝ 1250000 ՀՀ դրամ Լոտ 5 - « VAZ21214» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ,պետհամարանիշ՝ 020 CM 61, սահմանված է մեկնարկային գին՝ 985000 ՀՀ դրամ Լոտ 6 - « VAZ21214-126-20 » մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ,պետհամարանիշ՝ 075 DF 61 սահմանված է մեկնարկային գին՝ 985000 ՀՀ դրամ Լոտ 7 - « NISSAN SENTRA 1.8 » մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2014թ,պետհամարանիշ՝ 073 CN 61 ,սահմանված է մեկնարկային գին՝ 1630000 ՀՀ դրամ Լոտ 8 - « GAZ-3102-801 » մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ,պետհամարանիշ՝ 023 CM 61, սահմանված է մեկնարկային գին՝ 615000 ՀՀ դրամ Նշված տրանսպորտային միջոցները գտնվում են Արարատ քաղաքի Շահումյան 65 հասցեում գտնվող «Արարատի կոմունալ ծառայություն» ԲՀ-ի բակում: Ուսումնասիրման համար սահմանված է ժամանակահատված յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածը: Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ,աճուրդային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Իլոնա Խաչատուրյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
13/01/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/02/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝
1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-8) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 07․01․2025թ․ N 0002-Ա որոշում/ 2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-18) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 07․01․2025թ․ N 0002-Ա որոշում/
3․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-16) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 07․01․2025թ․ N 0002-Ա որոշում/
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Իլոնա Խաչատուրյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
09/01/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/02/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2.3-4) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 07․01․2025թ․ N 0001-Ա որոշում/ 2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2.3-5) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 07․01․2025թ․ N 0001-Ա որոշում/ 3․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի եկամոււտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2.3-6) /հիմք՝ Արարատ համայնքի ղեկավարի 07․01․2025թ․ N 0001-Ա որոշում/
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Նելլի Հովհաննիսյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/01/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
11/02/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքիԱրմաշ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 0.5 դրույքով ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր հաստիքը համալրելու համար:
Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակի: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ․թիվ 1981-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ Կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/ ,
2.Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ /դիպլոմ/ ,
3.Անձը հաստատող փաստաթուղթ,
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/առկայության դեպքում/ ,
5.Ինքնակենսագրություն,
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են www.araratcity.am կայքում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 08․01.2026թ-ից մինչև 05․02.2026թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ը՝ հետևյալ հասցեով՝ գ․ Արմաշ, Հանրապետության 1։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա փետրվարի 11-ին ժամը 11:00–ին «Արարատ համայնքի Արմաշ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ գ․Արմաշ, Հանրապետության 1։
Էլեկտրոնային հասցե՝ armashmankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 077-16-10-89 հեռախոսահամարով:
|
| | |
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|