Այսօր: Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 763
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նելլի Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
11/08/2026
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/09/2026
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Ավշար գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 1 դրույք մեթոդիստի, 418 դրույքով 7 դաստիարակի 15 դրույքով երաժշտության դաստիարակի, 075 դրույքով պարուսույցի թափուր հաստիքները համալրելու համար։

  Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը՝ ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակի։ Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22102024թ թիվ 1981-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարերի։

  Հարցազրույցի փուլն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին։

  Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի        N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։

   Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝

1 Դիմում /Ձև 1/ ,

2 Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ /դիպլոմ/ ,

3 Անձը հաստատող փաստաթուղթ,

4 Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/ ,

5 Ինքնակենսագրություն /Ձև 4/ ,

6 Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,

7 Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,

9 Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/ ։

 Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում։

 Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։

     Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են www.araratcity.am կայքում հայտարարությունը հրապարակելու օրվանից ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 11082026թ-ից մինչև 07092026թ  ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10։00-17։00-ը՝ հետևյալ հասցեով՝ գ Ավշար, Մ Մաշտոցի 27-27/1 ։

     Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։

     Մրցույթը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 11։00-ին, «Արարատ համայնքի Ավշար գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։

     Հասցե՝ գ Ավշար, Մ Մաշտոցի 27-27/1։

    Էլեկտրոնային հասցե՝ avsharmankapartez@gmail.com

    Տեղեկությունների համար զանգահարել 098-44-00-87 հեռախոսահամարով։

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner