️Հոկտեմբերի 17-ին Արարատ քաղաքի և Արարատ գյուղի մշակույթի կենտրոններում տեղի կունենա հանդիպում ֊ քննարկում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Երիտասարդները կուսումնասիրեն առաջարկվող օրենքի նախագիծն և բաժանվելով խմբերի, առաջարկներ վեր կհանեն և մասը կկազամեն օրենքի նախագծի ընդունմանը:
Դո’ւ, այո’, հենց դո’ւ կարող ես լինել այդ մաանակիցը։
Ք️ննարկումն իրականացվելու է Արարատ քաղաքում, ժամը`10:00֊ից -14:30֊ը, իսկ Արարատ գյուղում 15:00֊ ից- 19:30֊ը:Մասնակցել կարող են Արարատ համայնքի բոլոր շահագրգիռ երիտասարդները։
Միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Հ️անդիպմանն առնչվող բոլոր ծախսերը հոգում է դրամաշնորհային ծրագիրը։ Մեր գործընկեր տաքսի ծառայություններից կապ կհաստատեն Ձեր տեղափոխումը Արարատ քաղաք կամ գյուղ և հետադարձ ուղղությամբ կազմակերպելու համար։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ զանգահարելով մինչ ս․թ․ հոկտեմբերի 14-ը, ժամը` 18։00-ն։ +374 93 042585 :