Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 4-ին ժամը 16։00-ին «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային բաց լսում։