Այսօր: Շաբաթ, 8 Փետրվարի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Իլոնա Խաչատուրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
10/06/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
24/06/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արարատ համայնքի Արմաշ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի  հուլիսի  8-ին ժամը 11:00-ին, Արարատի համայնքապետարանի շենքում /քԱրարատ, Շահումյան 34/ կանցկացվի մրցույթ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝

1) բարձրագույն կրթություն.

2) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը.

2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:


          Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը,
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը  մարված կամ վերացված չէ.

2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել է որոշակի գործունությամբ զբաղվելու իրավունքից

3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.

4) 65 տարին լրացած քաղաքացիները

5) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Արարատի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`

 

• դիմում.

• նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր),

• մեկ լուսանկար` 3x4 չափսի.

• քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

• ինքնակենսագրություն.

• անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փատաթղթի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

• տեղեկանք` մշտական բնակության վայրից.

• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում են անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային  օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 հունիսի 24-ը մինչևժամը 17:00-ն:

      Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Արարատի  համայնքապետարանի աշխատակազմ              /քԱրարատ, Շահումյան,34,  հեռ. 060-88-55-55/:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner