Արարատի համայնքապետարանը 2025թ. օգոստոսի 4-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ: Մրցույթի է դրվում՝
1. Լոտ ծածկագիր 03-066-0148-0012 0.206 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության /խաղող/ հողամաս Նոյակերտ բնակավայրում, 25 տարի ժամկետով, մեկնարկային վարձավճարի գինը՝ տարեկան 15000 ՀՀ դրամ:
2. Լոտ ծածկագիր 03-015-0221-0025 0.04455 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամաս գյուղ Արարատ բնակավայրում, 25 տարի ժամկետով, մեկնարկային վարձավճարի գինը՝ տարեկան 10000 ՀՀ դրամ:
Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:
Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /