Արարատի համայնքապետարանը 2024 թ. մարտի 26-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Մ.Խորենացի 37 հասցեում գտնվող 03-013-0032-0001 կադաստրային ծածկագիրը կրող 1.25257 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի կառուցապատման իրավունքի մրցույթ 25/քսանհինգ/տարի ժամկետով :
Հողամասը կառուցապատման տրամադրվում է նպատակային, միայն որպես ֆուտբոլային մարզադաշտ օգտագործելու նպատակով, հետևյալ պայմաններով՝
- կառուցել խաղադաշտ,հանդերձարաններ, սանհանգույց և տրիբունա,
- տեղադրել ջրային համակարգ,
- իրականացնել պարսպապատում։
Նշված տարածքի համար կառուցապատման իրավունքի վճարի մեկնարկային գին է սահմանված 250000 ՀՀ դրամ, նախավճար՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55/