ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի համայնքապետարանը 2025թ. հունվարի 15-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում. Լոտ 1 - GAZ 3102-583, թողարկման տարեթիվը՝ 2008թ, պետ.համարանիշ՝ 391 CS 61, 630000 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Լոտ 2 - VAZ 21074, թողարկման տարեթիվը՝ 2011թ, պետ.համարանիշ՝ 021 CM 61, 475200 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Լոտ 3 - UAZ 3163, թողարկման տարեթիվը՝ 2007թ,պետ.համարանիշ՝ 018 CM 61, 585000 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Լոտ 4 - GAZ 31105-120, թողարկման տարեթիվը՝ 2005թ,պետ.համարանիշ՝ 016 CM 61, 243000 ՀՀ դրամ մեկնարկային Լոտ 5 - VAZ 21099, թողարկման տարեթիվը՝ 1998թ,պետ.համարանիշ՝ 019 CM 61, 306000 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Նշված տրանսպորտային միջոցները գտնվում են Արարատ քաղաքի Շահումյան 65 հասցեում գտնվող «Արարատի կոմունալ ծառայություն» ԲՀ-ի բակում: Ուսումնասիրման համար սահմանված է ժամանակահատված յուրաաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածը: Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ,աճուրդային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /