Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և «Փի Վի Էմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված մեքենանաների գնահատման արդյունքները ՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է
1․Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, համայնքապետարանի կողմից չշահագործվող VAZ 2109 մակնիշի, 019 СМ 61 համարանիշի, 1998թ․ թողարկման , VAZ 21074 մակնիշի, 021 СМ 61 համարանիշի, 2011թ․ թողարկման, UAZ 3163 մակնիշի, 018 СМ 61 համարանիշի, 2007թ․ թողարկման, GAZ 31105-120 մակնիշի, 016 СМ 61 համարանիշի, 2005թ․ թողարկման, GAZ 3102-583 մակնիշի, 931 LL 11 համարանիշի, 2008թ․ թողարկման ավտոմեքենաները։
2․Ավտոմեքենաների մեկնարկային գինը սահմանել «Փի Վի Էմ» ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքը՝ /Հավելված 1, Հավելված 2, Հավելված 3, Հավելված 4 և Հավելված 5 կցվում են/, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
4․ Աճուրդը չկայանալու դեպքում մեկնարկային գինը նվազեցնել 10%-ի չափով՝ յուրաքանչյուր լոտի համար։