Այսօր: Երկուշաբթի, 18 Մայիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 304
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 069-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2026 թվականի N 069-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001թ․ մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2027թ․ համար հաշվարկվել է 22 808 100 /քսաներկու միլիոն ութ հարյուր ութ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամի սուբվենցիա։ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի N 8-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով մշակված և համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած 2027թ․ բնապահպանական ծրագրի նախագիծը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Արարատ համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի:
2.Նկատի ունենալով համայնքի համար ծրագրի հույժ կարևորությունը ՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝
1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /ավտոմոտ հեմատոլոգիական վերլուծիչ-1 հատ, մեզի վերլուծիչ-1 հատ, հիվանդի խնամքի մոնիտոր-3 հատ, տոնոմետր մեխանիկական-3 հատ, գլյուկոմետր-2 հատ, մանկական պուլսօքսիմետր-2 հատ, օտոսկոպ-1 հատ/։
2) Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով քաղաք Արարատ, Նոյակերտ, Արարատ, Արմաշ, Սուրենավան, Ուրցաշանջ, Վարդաշատ և Զանգակատուն բնակավայրերում:
3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ:


Կողմ -13

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(22.07 Կբ)
(653.28 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner