Հավելված
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2020 թվականի 28 հոկտեմբերի
N 10-ն հրամանի
Ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի
Արարատ քաղաքում
Իրականացված բնապահպանական ծրագրի մասին
(Եթե ծրագիրն իրականացվել է համայնքի բնակավայրերից մեկում կամ մի
քանիսում, ապա նշել այդ բնակավայրերի անվանումները)
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծրագրի (այսուհետ` Ծրագիր) անվանումը
Արարատ քաղաքում ոռոգման ջրագծի անցկացում, բժշկական սարքավորումների ձեռքբերում։
Ա) ԾՐԱԳՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագրի իրավական հիմքերը (նշել համայնքի ավագանու որոշման և ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ամսաթիվը և համարը)` Արարատ քաղաքային համայնքի ավագանու 31․03․2021թ․ թիվ 25 որոշում:
1. Ծրագրի սկիզբը և ավարտը` 01․04․2022-20․12․2022:
2. Ծրագրի նախագծային արժեքը` 13668100 հազ. դրամ, որից 13668100 հազ. դրամ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին և առկայության դեպքում` 0 հազ. դրամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին և 0 հազ. դրամ այլ միջոցների հաշվին:
3. Համայնքի առկա խնդիրները և նախնական վիճակի նկարագրությունը` (Ծրագրով անդրադարձ կատարված բնապահպանության և առողջապահության ոլորտներում)
Արարատ քաղաքում կան տարածքներ, որոնց ոռոգումը կատարվում է ջրատար մեքենաներով, որն անարդյունավետ է։ «Արարատ հիվանդանոց» ԲԿ-ի բժշկական սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես մաշված են կամ ընդհանրապես բացակայում են։
4. Ծրագրի նպատակը և Ծրագրով հաստատված ուղղակի և վերջնական ակնկալվող արդյունքները` Ջրագծի անցկացումը կհանգեցնի խմելու ջրի խնայողության, կլուծվի ուսումնական հաստատությունների և քաղաքային հիվանդանոցին կից հողատարածքների ոռոգման հարցը, որը կնպաստի նաև հանգստյան տաղավարների ստեղծմանը, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն բնակիչները: Սարքավորումների ձեռքբերումը էապես կբարելավի բժշկական ծառայությունների մատուցումը։
5. Ծրագրի շահառուները` (նկարագրել շահառուների խումբը` ըստ տարիքային, մասնագիտական, կարիքավորության կամ այլ գործոնների և նախատեսվող թիվը)
Ծրագրի շահառուններն են Արարատ քաղաքի ողջ բնակչությունը՝ մոտ 12․000 մարդ:
6. Ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները և դրանց ընտրության հիմնավորումները` (նշել Ծրագրի, ինչպես նաև ծրագրում ընդգրկված միջոցառումների ընտրման հիմնական պատճառները)
Ոռոգման ջրագծի անցկացում՝ խմելու ջրի խնայողության և կանաչապատ տարածքների ավելացման նպատակով, բժշկական սարքավորումների ձեռքբերում՝ մատուցվող բժշկական ծառայությունների բարելավման նպատակով։
Բ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Ծրագրի իրականացման փաստացի արժեքը` 9041510 հազ. դրամ, որից 9041510 հազ. դրամ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին և առկայության դեպքում` 0 հազ. դրամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին և 0 հազ. դրամ այլ միջոցների հաշվին:
2. Ծրագրի փաստացի շահառուները` (նշել փաստացի շահառուների խումբը և թիվը ամբողջ ծրագրի ընթացքում)
Արարատ քաղաքի ողջ բնակչությունը՝ մոտ 12․000 մարդ:
3. Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները` (նշել փաստացի իրականացված միջոցառումները` յուրաքանչյուրի մասով կատարված աշխատանքների, նկարագրությամբ)
Արարատ քաղաքում անցկացվել է 1200 գ/մ ոռոգման ջրագիծ: «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ։
4. Ծրագրի իրականացնողները և աջակցողները` (թվարկել Ծրագրի յուրաքանչյուր միջոցառման մասով իրականացման մասնակիցների (ՏԻՄ, մասնավոր ընկերություն, ոչ առևտրային կազմակերպություն, միջազգային գործընկեր կամ հասարակական կազմակերպություն) անվանումները «ՄԵՏԱԴՈՐ» ՍՊԸ «ՄԵԴ ՏԵԽՍԵՐՎԻՍ» ՍՊԸ, «ՎԻՈԼԱ» ՍՊԸ, «Հայր և որդի Պետրոսյաններ» ՍՊԸ:
5. Ծրագրի փաստացի վերջնական արդյունքների նկարագրությունը`
Անցկացվել է ոռոգման ջրագիծ՝ 1200 գ/մ Արարատ քաղաքի Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենքի, Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր Սերոբ 4 շենքի և Շահումյան 53 շենքից մինչև Շահումյան 34 շենք:
«Արարատի հիվանդանոց» ԲԿ-ի համար ձեռք է բերվել 1 հատ արյան բիոքիմիական վերլուծիչ և 3 հատ էլեկտրասրտագրիչ։
6. Հաշվետվության հրապարակումը` (նշել կայքէջում տեղադրման ամսաթիվը, ԶԼՄ-ներում հրապարակման դեպքում` նաև տալ հղումները) 24․10․2024թ․:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի
Արարատ քաղաքում
իրականացված բնապահպանական ծրագրի վերաբերյալ`
Արարատ քաղաքում ոռոգման ջրագծի անցկացում, բժշկական սարքավորումների ձեռքբերում։
(Ներկայացվում է Excel ֆայլի տեսքով)
|