|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 դեկտեմբերի 2023 թվականի N 220-Ա |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի»188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 34.2 կետի և 35-րդ կետի «զ» ենթակետի պահանջներով, առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցներ համարվող այն ավտոտնակները ,կրպակները,տաղավարները և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման ու տնօրինման դեպքում,որոնցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը հակասում է սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի,քաղաքաշինական գոտևորման նախագծերի,հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջների,ապա նշված ինքնակամ կառույցները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրել վարձակալությամբ՝վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի և վարձավճար սահմանել. ա/ավտոտնակների համար 5000 ՀՀ դրամ տարեկան վարձավճար: բ/կրպակների,տաղավարների և այլ համանման շինությունների համար 10000 ՀՀ դրամ տարեկան վարձավճար: 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -17 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱՅԿՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|