Այսօր: Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 223
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի»188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 34.2 կետի և 35-րդ կետի «զ» ենթակետի պահանջներով, առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է.

1.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցներ համարվող այն ավտոտնակները ,կրպակները,տաղավարները և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման ու տնօրինման դեպքում,որոնցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը հակասում է սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի,քաղաքաշինական գոտևորման նախագծերի,հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջների,ապա նշված  ինքնակամ կառույցները և դրանցով զբաղեցված ու սպասարկման  և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրել վարձակալությամբ՝վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի և վարձավճար սահմանել.
ա/ավտոտնակների համար 5000 ՀՀ դրամ տարեկան վարձավճար:
բ/կրպակների,տաղավարների և այլ համանման շինությունների համար 10000 ՀՀ դրամ տարեկան վարձավճար:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner