Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Զավեն Մուրադյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Զավեն Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-015-0536-0039 կադաստրային ծածկագիրը կրող 0.2668 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի՝պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |