Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի,Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի,Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թվականի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի ը/ենթակետի պահանջներով, ինչպես նաև առաջնորդվելով Արարատ համայնքի ավագանու 21.04.2022 թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի համար տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին» թիվ 49 որոշման պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 19 փետրվարի 2025 թվականին տրված N L-764 լեռնահատկացման ակտը , N ՇԱԹ-29/764 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը ,հաշվի առնելով «ՇԻՆ ՏՐԱՎԵՐՏԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝
1․Արարատ քաղաքի 5 հողամաս հասցեում գտնվող Արարատ քաղաքի կադաստրային քարտեզի 03-002-0683-0025 ծածկագրի 1.68356 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը առանց մրցույթի մինչև 2044 թվականի փետրվարի 19-ը տրամադրել «ՇԻՆ ՏՐԱՎԵՐՏԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ հանքարդյունահանման և ընդերքօգտագործման նպատակով։ 2.Վարձավճարի չափ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կադաստրային արժեքի 4 % չափով 1 հա-ի համար: 3․Համայնքի ղեկավարին՝ «ՇԻՆ ՏՐԱՎԵՐՏԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայամանգիր Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: |