Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի  գյուղ Ավշար   բնակավայրում   գտնվող,  (ծածկագիր՝ 03-013-0056-0101) համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,00646 հա  մակերեսով  հողատարածքը ենթակա  է  աճուրդ    վաճառքով   օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.  
ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ   Է`  
1.     Աճուրդ  վաճառքով  օտարել  Արարատ  համայնքիվարչական տարածքի գյուղ Ավշար, Զորավար Անդրանիկի փողոց 2/3 հասցեում գտնվող, 03-013-0056-0101 ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող կառուցապատման  0,00646  հա մակերեսով   հողամասը:
2.    Նշված  հողատարածքի   օտարման  մեկնարկային գին  սահմանել 1300   (մեկ հազար երեք հարյուր)ՀՀ դրամ 1 քմ-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  50 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000 դրամ,  աճուրդային    քայլի  չափը   մեկնարկային գնի 5%չափով:
3.    Համայնքի  ղեկավարին՝  աճուրդ  վաճառքի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան: