Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Ավշար բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-013-0056-0101) համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,00646 հա մակերեսով հողատարածքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Ավշար, Զորավար Անդրանիկի փողոց 2/3 հասցեում գտնվող, 03-013-0056-0101 ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող կառուցապատման 0,00646 հա մակերեսով հողամասը:
2. Նշված հողատարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 1300 (մեկ հազար երեք հարյուր)ՀՀ դրամ 1 քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |