Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «ԳՐԻՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը, Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել «ԳԻՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-078-0105-0165 կադաստրային ծածկագիրը կրող 1.6 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել՝ ջրային հողերի 45000 խմ ծավալով նոր գեոմեմբրանով ջրամբարի իրականացման նպատակով։ 2. Վերոնշյալ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |