Այսօր: Երեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 169
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 91-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 12․12․2025 թվականի թիվ 01//07979-2025 գրությունը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի «Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին» թիվ 91-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

1) Որոշման վերնագրում «նվիրաբերելու» բառը փոխարինել «նվիրելու» բառով։

2) Որոշման նախաբանում «605-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «594-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով, «18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ» բառերից հետո լրացնել «42-րդ» բառով, «կետի» բառը փոխարինել «կետերի» բառով։

3) Որոշման 2-րդ կետում «նվիրաբերել» բառը փոխարինել «նվիրել» բառով։

4) Որոշման 4-րդ կետում «նվիրաբերության» բառը փոխարինել «նվիրատվության» բառով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.08 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner