Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտետական նշանակության /ծածկագիր 03-015-0221-0025/ 0,04455 հա մակերեսով կորիզավոր հողամասը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0221-0025 կադաստրային ծածկագիրը կրող 0,04455 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամաս: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 10000 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |