Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության /ծածկագիր 03-042-0236-0003/ 1.40985 հա մակերեսով և/ծածկագիր 03-042-0236-0004/ 0.35043 հա մակերեսով արոտավայրերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն մրցութային կարգով 10 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը. 1) 03-042-0236-0003 կադաստրային ծածկագիրը կրող 1.40985 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը: 2) 03-042-0236-0004 կադաստրային ծածկագիրը կրող 0.35043 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել -------- ՀՀ դրամ , նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |