Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և համայնքի ավագանու կանոնակարգով, ինչպես նաև հիմք ընդունելով «Քաղաքացիկան կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ՀՕ-517օրենքը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025թվականի նոյեմբերի 14-ի թիվ 120-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 016-Ա որոշման հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխություն և լրացում․ 1) իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ /ՔԿԱԳ/՝ /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2․3-8/ հաստիքը կրճատել․ 2) «Տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ»-ը լրացնել 2 /երկու/ «կարկտակայանի սպասարկող» հաստիքներով՝ սահմանելով աշխատավարձ՝ յուրաքանչյուրին 275 000 -ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 550 000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։ 2․ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ և հաստատել Արարատ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը 2026 թվականի համար՝ համաձայն փոփոխված N2 հավելվածի։ 3․ Փոփոխված հաստիքացուցակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին՝ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու համար։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու մասին» հրամանը ուժի մեջ մտնելուց հետո։ |