Այսօր: Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 052
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 016-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և համայնքի ավագանու կանոնակարգով, ինչպես նաև հիմք ընդունելով «Քաղաքացիկան կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ՀՕ-517օրենքը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025թվականի նոյեմբերի 14-ի թիվ 120-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 016-Ա որոշման հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխություն և լրացում․
1) իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ /ՔԿԱԳ/՝ /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2․3-8/ հաստիքը կրճատել․
2) «Տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ»-ը լրացնել 2 /երկու/ «կարկտակայանի սպասարկող» հաստիքներով՝ սահմանելով աշխատավարձ՝ յուրաքանչյուրին 275 000 -ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 550 000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։ 
2․ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում կատարել  համապատասխան փոփոխություններ և հաստատել Արարատ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը 2026 թվականի համար՝ համաձայն փոփոխված N2 հավելվածի։
3․ Փոփոխված հաստիքացուցակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին՝ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու համար։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու մասին» հրամանը ուժի մեջ մտնելուց հետո։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(34.92 Կբ)
(1.02 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner