Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 08.10.2025թ. թիվ 2/փ -321 դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող,Նարեկ Մանուկյանի սեփականություն հանդիսացող, 03-013-0480-0017 կադաստրային ծածկագիրը կրող 0.04 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված են համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |