Այսօր: Կիրակի, 18 Մայիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63
 

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-013-0561-0105 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 2.72386 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Ավշար բնակավայրի 12/1 հողամաս հասցեում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության /ծածկագիր03-013-0561-0105/  2.72386 հա հողամասը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն,մրցութային կարգով, 10 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Ավշար բնակավայրի 12/1 հողամաս հասցեում գտնվող, պետական  սեփականություն հանդիսացող 03-013-0561-0105 կադաստրային ծածկագիրը կրող 2.72386 հա արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս:
2.Նշված  հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 4%-ի չափով, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի  չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային  օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner