Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 143
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԼԱՆՋԱՌ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի, պահանջներով և հաշվի առնելով «Լառջ Էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Արտեմ Կարապետյանի դիմումը՝ նոր կառուցվող արևային կայանի օդային գծի կառուցման վերաբերյալ, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

  Առաջարկվում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Լանջառ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
· 03-047-0130 ծածկագրից 0.01708 հա գյուղ նշանակության
· 03-047-0123 ծածկագրից 0.00998 հա գյուղ նշանակության
· 03-047-0130 ծածկագրից 0.02383 հա գյուղ նշանակության
·03-047-0028 ծածկագրից 0.06901 հա գյուղ նշանակության
·03-047-0121 ծածկագրից 0.02579 հա գյուղ նշանակության  հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 10 տարի ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարի չափով տրամադրել «Լառջ-Էներջի» ՍՊ ընկերությանը՝ նոր կառուցվող արևային կայանի օդային գծի կառուցման նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ կնքել հողամասերի սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner