Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 26.12.2025թ.թիվ 2/փ-424 դրական եզրակացությունը,հաշվի առնելով «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը, Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-015-0513-0027 կադաստրային ծածկագիրը կրող, 0.38173 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ արտադրական օբյեկտների՝ կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու նպատակով։ 2. Վերոնշյալ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |