Այսօր: Երկուշաբթի, 13 Ապրիլի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 265
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 064
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԱՐԱՄ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայասատանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 11-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ և 211-րդ հոդվածներով և հաշվի առնելով քաղաքացի Արամ Տեր-Մկրտչյանի դիմումը,Արարատ համայնքի ավագանին որոշում է.

1.Քաղաքացի Արամ Տեր-Մկրտչյանին տրամադրել սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Արարատ բնակավայրի Ա․Գրիբոյեդովի փողոց 10/1 հողամաս հասցեն գտնվող, 03-015-0076-0039 կադաստրային ծածկագիրը կրող 0,00341 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ գազամատակարարման խողովակաշարի անցկացման համար:
2.Համայնքի ղեկավարին՝ քաղաքացու հետ կնքել սահմանափակ օգտագործման իրավունքի (սերվիտուտ)պայմանագիր 10 տարի ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան վարձավճար սահմանելով 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
3.Շինարարական աշխատանքները սկսել՝  ինժեներական ենթակառուցվածքների և հնարավոր առկա բոլոր սպասարկող կազակերպությունների համաձայնությունները ստանալու դեպքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.02 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner