|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 դեկտեմբերի 2023 թվականի N 208-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-086-0300-0110 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 2.01708 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17.11.2023թ. թիվ 2/փ-404 դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող, 03-086-0300-0110 կադաստրային ծածկագիրը կրող 2.01708 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել ջրային հողերի՝ ջրային գործառնական նշանակության հողերի դասին: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |
Կողմ -14 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|