Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17.11.2023թ. թիվ 2/փ-404 դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող, 03-086-0300-0110 կադաստրային ծածկագիրը կրող 2.01708 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել ջրային հողերի՝ ջրային գործառնական նշանակության հողերի դասին: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |