Այսօր: Երեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 167
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 99-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10122025-03-0041 վկայականը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին» թիվ 99-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

1) Որոշման 1-ին կետում նշված «25082025-03-0028» թվերը փոխարինել «10122025-03-0041» թվերով։

2) Որոշման 1-ին կետում նշված «խողովակաշարերն ու հենասյուները» բառերը փոխարինել «խողովակաշարերը, հենասյուները» բառերով։

3) Որոշման 1-ին կետում նշված «խողովակաշարերն ու հենասյուները» բառերից հետո ավելացնել «և ՊԳԿԿ -100» բառերը և այսուհետ թիվ 99-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ 
Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 10122025-03-0041 վկայականով գրանցված ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Ավշար բնակավայրի Նալբանդյան, Աբովյան, Մ.Մաշտոցի, Իսահակյան փողոցների գազատար խողովակաշարերը, հենասյունները և ՊԳԿԿ - 100 անորոշ ժամկետով անհատույց օգտագործման հանձնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Արարատի ԳԳՄ-ի շահագործմանը»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.08 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner