Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 13-ի թիվ 2/փ-151 դրական եզրակացությունը,հաշվի առնելով քաղաքացի՝ Վիգեն Ղազարյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի՝ Վիգեն Ղազարյանի սեփականություն հանդիսացող, 03-086-0253-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0.4997 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝պտղատու այգուց(կորիզավոր) հողամասից 0.11 հա հատվածի նպատակային նշանակությունը փոխադրել՝բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի՝բենզալցակայան կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |