Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացիկ հարցերին:
Մասնավորապես նշվեց, որ սկսվել է Զանգակատուն բնակավայրի դեպի դպրոց և մանկապարտեզ տանող գլխավոր ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, մեկնարկային փուլում են գտնվում Արարատ քաղաքի և ՈԿՖ բանավանի տանիքների վերակառուցման աշխատանքները, Երասխում նույնպես ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, Լանջառում կառուցվում է հանդիսությունների սրահ և համակարգային փուլում են գտնվում բոլոր այն սուբվենցիոն և համայնքային ծրագրերը, որոնք նախատեսված են ավարտել մինչև այս տարվա ավարտը։
Մեծ ուրախությամբ խոսվեց նաև այն մասին, որ շահագործման է հանձնվում երկար սպասված Մ2 միջպետական ճանապարհից դեպի Արարատ գյուղի Րաֆֆու փողոց մտնող ճանապարհային հանգույցի վերանորոգված սկզբնամասը:
Հորդորվեց նաև ուշադրության կենտրոնում պահել հատկապես գյուղական բնակավայրերի եկամուտների հավաքագրման աշխատանքները՝ հարկերի հավաքագրումը համայնքում հասցնելու համար առավելագույնի:
Աշխատանքային մի շարք հարցերի անդրադառնալով` հանձնարարվեց ստորաբաժանումների ղեկավարներին` շաբաթվա կտրվածքով ներկայացնել կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, աշխատանքային գործընթացից բխող հարցերն ու դիտարկումները ներկայացնել համայնքի ղեկավարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալին, աշխատակազմի քարտուղարին՝ ժամանակին ու որակով կատարելու համար բոլոր հանձնարարականները:
|